Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքից, չար նիաթից (Սեղանի շուրջը ներքնակներ է գցում):

ՄԱՐԻԱՄ. է՜հ, ես էլ գնամ, ինչ որ ունիմ, բերեմ (Գնում է, աջ կողմի դռներով, և իսկույն գալիս, բերելով մի քանի լիքն ափսեներ, օղու շիշ և բաժակներ):
ՍՄԲԱՏ. Ես մինչև լույս չեմ քնելու։
ՍՈՒՍԱՆ. Ես էլ։
ՍԵՅՐԱՆ. (Ոտքի թռչելով): Հա՛փ, հա՛փ, հուռա՜, քեֆ ենք անելու։
ՄԱՐԻԱՄ. Սուս, ամոթ է, լսո՞ւմ ես լացի ձայները։ Ամբողջ քաղաքը սգի մեջ է (Բերած ամանները դնելով սփռոցի վրա): Քամած մածուն, խաշած ձվեր, այս էլ մի քիչ ձուկ:
ԳՅՈԻԼՆԱԶ. (Դնելով սփռոցի վրա բերած ափսեները): Այս էլ պանիր, թթվեղեն, խաշած հավ, արաղ։ Սմբատ, այն ճրագները մեջտեղ դիր։
ՍՄԲԱՏ. (Վերցնում է սաքուների վրայից Մարիամի և Գյուլնազի քերած մոմերը և դնում սփոոցի վրա):

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ և ՀԱՅՐԱՊԵՏ

ՀԱՅՐԱՊԵՏ. (Գալիս է խորքի ցանկապատի ձախ կողմի դռնակից: Քառասունհինգ տարեկան տղամարդ է, նիհար, բայց զվարթ դեմքով, քիչ ալեխառը կարճլիկ միրուքով, շատ հաստ ու ցած ընկած բեղերով: Հագած է կապտագույն արխալուղ, սև խունացած չուխա` կարճ թևերով: Մեջքին կապած է մոխրագույն հասարակ ասույա գոտի։ Ոտներին հագած է սպիտակ գուլպաներ և քոշեր չմուշկներ, ոտից մինչև գլուխ ծածկված է փոշով: Հասնելով կապերտների սահմանին, հագուստը թափ է տալիս և այնպես առաջ գալիս):

ՄԱՐԻԱՄ. Եկա՞ր վերջապես։ Ի՞նչ նոր խաբար ես բերել:
ՀԱՅՐԱՊԵՏ. Տեսա բոլոր ազգականներիդ ու ազգականներիս։ Շամչյանց տան պատերը ճաքել են, վնաս չունի։ Մաղաքանց