Էջ:Shirvanzade I hator.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՆԱՄԱՏԱՐԸ


Առաջին անգամ տպագրվել է 1884 թվին:Աբգար Հովհաննիսյանի«Արձագանք»-ում: Նույն տարին լույս է տեսել առանձին գրքով:

«Մշակ»-ի հրատարակությունը երբ ժամանակավորապես դադարեց:Շիրվանզադեն, 1884 թվին,աշխատանքի հրավիրվեց «Արձագանքի» խմբագրությունը, իբրև քարտուղար:Այս պաշտոնը նա կատարեց մինչև 1892 թիվը:Սակայն, իրականում Շիրվանզադեն «Արձագանք»-ի խմբագրությունում ոչ թե քարտուղար էր,այլ ամեն ինչ,-քարտուղար,խմբագիր,ոճաբան,սրբագրիչ և այլն:Վերջում հասարակական-գաղափարական հողի վրա,ընդհարվելով Ա.Հովհաննիսյանի հետ,Շիրվանզադեն հեռացավ «Արձագանք»-ից,որին՝ամբողջ տաս տարի՝նվիրվել էր իր ուժն ու եռանդը:

«Խնամատարը»Շիրվանզադեի անդրանիկ դերբյուտն էր «Արձագանք»-ում: Քննադատությունը բավականին հանգամանորեն ու խիստ խոսեց «Խնամատարի» մասին:

Գար.Ենգ.(Գարեգին Ենգիբարյան. Հ.Մ.)«Արձագանք»-ի էջում (1885թ.)ցույց տալով Շիրվանզադեի դիտողական ընդունակությունները (այն,որնա«բավական հաջող կերպով ընբռնել է Հաշտարխանի հայ հարուստ վաճառականների ընդհանուր մի քանի մթին հատկությունները և սովորությունները, որոնք կեղծ լուսավորության սեփականացնելու հետևանք են...«նշմարել է մեր Կովկասի վաճառականների տիպերի մեջ առաջացած նոր փոփոխությունները...»), այնուամենայնիվ մեղադրում էր վիպասանին ռալիզմի սկզբունքներից հեռանալու մեջ:Քննադատը գրում էր,որ«Վեպիկն այնպես է ազդում ընթերցողի ջղերի վրա,ինչպես 18-րդ դարու ֆրանսիական կեղծ կլասիկական դրամաները, որոնց բովանդակությունը անպատճառ պիտի սարսափելի և զարհուրելի տեսարաններով լիքը լիներ»:Նա թույլ և հակասական էր համարում ոչ միայն Կատերինա Կարլովինայի կերպարը,այլև Դոլմազովի տիպը:Նա գրում էր,որ՝ «Եթե հեղինակի նկարագրած հոգեկան երևույթները լավ մշակված լինեին գուցե կարելի լիներ ասել,կամպարզ կլիներ,որ հեղինակի գլխավոր միտքն է բողոքել մարդկային անձնավորության ճնշման դրության դեմ և ցույց տալ բռնակալության վնասները...»:

1880-ական թ.թ. կեսերին Բաքվի ռեալական դպրոցի աշակերտ,հետագայում հայբեմի նշանավոր գործիչ Գրիգոր Ավետիսյանը մի հետաքրքրական տեղեկություն էհաղորդում «Խնամատար»-ի մասին:«Շատ հետաքրքրական՝«Խնամատար» անունով,-գրում է Գ.Ավետիսյանը իր հիշողություններով,-վիպասան Շիրվանզադեն իր հրատարակած «Խնամատար»վեպից մի քանի հայրուր հատ նվիրել էր մեր ընկերությանը,և այդ անունով էլ կնքեցինք մեր ընկերությունը:Այդ ընկերությունն օգնում էր աղքատ ուսանողներին...և այլն»(Գրիգոր Ավետիսյան, «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա»,Պետհրատ,Երևան,1933թ..):