Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երբ կկայտեռ ջուրին վրա՝
Կզվարճանա անխռով
Անձնասեր մարդն՝ արծաթյա
Պղպջակներն դիտելով
Ո"հ, ի բնե չար է ան.
Իր հաճույքին, իր փառքին
Կուզե զոհել ամեն բան.
Բռնավորն Է աշխարհքին —
․․․Այս սև ժայռին խոռոչներ
Ձեր շիրիմներ պիտ՝ ըլլան,
Ուր կերկարին բողբոջներ
Բաղեղներու ցիրուցան։
Ուր ջուրերուն թրթռմունք
Կուգան բախիլ մեղմորեն,
Ցնցղկելով արտասուք՝
Ողբ ու հանգիստ կեղերգեն
Ո՜ վ իմ դժբախտ անմեղներ,
ճիտ նման Է աշխարհս ալ
Ջեր այդ տեղինI Դեպ ի վեր
Կջանա միտքս իմ ելլալ.
Կուզե ուրիղ մեկ աշխարհ
Ան գտնելու, ուր անհուն
Ազատությունն իշխե հար՝
Եվ անխարդախ բարություն։
Սակայն ի զուր Լոկ բանտող
Գծուծ նյութեր կան չորս դիս՝
Որ թռիչներս աղամող
Կջախջախեն և հոգիս
Առկայծ հույսով մո՞ւր կերթամ.—
Կերթամ նույն տեղս գացած.-
|
|