Jump to content

Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի քո ծոցեդ վեր կանգնեցավ Ադամ,
Ես ի քո ծոցեդ տելնեմ անթառամ։
Ա՜յ մանկտիք, եկեք շուրջ Նահապետիս,
Ականջ դիք շայիր[1] հորդ հետքի ձայնիս.
Պլպուլն ու սարեկն երգերն են նորել.
Իմն՝ հետ տատրակին հողու հավսարել.
Մանկտիք, զիս հայոց հողն ու ջուր սնուցել,
Ես այն հողն ու ջուր սըրտով եմ սիրել.
Հայրենյաց հարուստ է հող, ջուրն անուշ,
Քանց օտար վարդ քաղցր է հայրենյաց փուշ.
Հայաստանի օդն է քաղցր ու բարակ,
Հովերն են անուշ, պայծառ են վըտակք.
Ջուրն ու պըտուղն համ տան անմահության,
Խոտն ոսկեզօծե զդառներուն բերան.
Յոսկեթել ամպոց յայգուն զովագին
Թորթոր իջանե ցողիկ մանրագին,
Կարմիր ճաճանչով արևուն շաղված
Գա ի խավըրծիլ, մանանա կենաց։
Ո՜հ լերունք ծաղկած, ո՜հ ջուրք ծիծաղկոտ,
Զանուշիկ հովերդ ի յիս ածեք մոտ.
Հողմունք անուշիկք, եկեք մոտ ի յիս
Շունչ ու երգս առե՛ք, տարե՞ք ի Մասիս.
Տարե՛ք վերջի շունչս ի տուն տապանին
Ու լըսեցուցեք զավկաց Թորգոմին։
Ձեզ կասեմ, մանկունք, սիրունք նազելիք,
Որոց է բնական Հայոց աշխարհիկ.
Մուրանայք զերկիրդ ու զազգըդ սիրուն,
Ծառն՝ արմատով ծառ, տունն հիմամբն է տուն.
Մեր տերն ի յերկնուց ծայրեն երբ իջավ,
Երկրիս հիման քարն յԱրարատ դըրավ.
Այն մեր Մասիսու երկնաձև սարեն
Աչեց ըզբոլոր՝ վերացավ նորեն.
Հոն չափեց սահման յուր նախաստեղծին,
ԶԵփրատն ու զԵրասխ բաժակ դրավ դրախտին.

  1. Փերթող, երգահան։