Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԼՊՈԻԼՆ ԱՎԱՐԱՅՐԻ


Ո՞նց ղաս, իմ լուսնակ, հեզիկ ու հանդարտ
Համասփյուռ լուսովդ ի լեռ, ձոր և արտ,
Եվ ի Նահապետս, որ մըտոք մոլար
Գիշերաժամիկ ժուռ գամ յԱւարայր,
Ուր քաջ ու աննըման հարք մեր հայկազունք
Ընկան զետ հըսկա, կանգնեցան զվարթունք.
Միթե գա՞ս սըփռել ոսկերաց սըրբոց
Ձյունափայլ ամպեդ ոսկեթել ծածկոց,-
Թե ճերմակ ճակտիդ՝ թեպետ և պայծառ
Քաջացս արենեն կապե՞ս կարմիր վառ.
Թե լըռիկ-մընջիկ ափշի՞ս տակավին,
Թէ ի՞նչպես ընկավ Վարդանն ահագին,
Մահու սև ըստվերն ի սիրտ թըշնամյաց,
Զհոգին ձըգելով յերկին առ աստված։
Դու այլ, ո՛վ Տըղմուտ, տրտում ու արյունոտ,
Որ լալով ոլրիս ի մեջ շամբերուդ.
Եվ հովիկդ, որ գաս ի Մակվա քարեն
Կամ ի ծեր Մասյաց սըրբազան սարեն.
Դու այլ ինձ նըման դողդող և երեր
Թույլ թևոք անցնիս սարեր ու ձորեր,
Անտառե անտառ, տերևե տերև
Կոծկոծելով գաս ի դաշտիս վերև,
Զայս մաշած շընչիս վերջին հառաչանք
Ձըգել ի Հայոց սըրտից արձագանք։
Ո՜հ դու բարեկամ այրած սըրտերու,
Խոսնակ գիշերո, հոգյակ վարդերու,