Jump to content

Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որոց փառոք լրցեր ըզգիրըս պատմությանց,
Այս ա՞յն երկիրն է Տիգրանին և Արամա,
Որ բըռնեին ըզբըռնավորքըն զինչ տըղա.
Այս այն երկիր մեծ Տըրդատա, քաջ Վարդանին,
Ում նախանձեր Պարսիկ, Հոռոմն եւ Ասորին.
Եվ ա՞յս երկիր Լուսավորչին ու Ներսիսի.
Ա՞յս Սահակա, Մեսրովպա, քո իսկ Մովսիսի.
Ո՜հ, ինչպես փառքն ամեն մըթնած և այլափոխք,
Միայն անփոխ գուշակությունք քո կան ցավոք.
Ավար, ավեր, սուր, գերություն, սուգ և չարիք,
Այլ չար՝ նախանձ, տըգիտություն մընան հիմիկ.
Դարեր անցին, գնացին, Հայոց փառքըն մոռցված,
Նահապետիս միայն խավարն ու սուգ մընաց։
Հե՜ խեղճ ծերուկ, զա՛րկ ըզգործիդ, ու զքեզ քարի՝
Կամ թե քաղե՝ զաղիք սըրտիդ, որ քաջ թըրթռի.
Խոսին, կանչեն այրած լերղերդ, լըսե աշխարհ,
Քո գանկըտանք բըռնեն լեռներ, ձորեր հավսար։
Ողբա՜մ, ողբա՜մ, հազար ողբամ զքեզ, Հայաստան,
Երբեմըն բյուր փառաց տեղիք, հիմա դամբան,
Քո ծիրանիքըն մերկացան, քո թագդ առավ,
Արիությունըն հայկական ելավ, թըռավ.
Քո սուրբ հաջորդք քահանայիցըն պակսեցան,
Ամեն չարիք մըտին ի մեջ ժողովրրդյան.
Քո ծառաներն ապըստամբ՝ դեմ քեզ առին սուր,
Քո իջխաններըն՝ մեջ քո տան վառեցին հուր։
Լըսեցին Պարսք ու բարբարոսք գազանական,
Մեկ առ մեկ ձայն տրվին՝ ելե՛ք ի Հայաստան.
Ելան եկան ամառնամուտ ամպոց նըման,
Որ յԱռնոսայ սարերն ի կախ կու կըրկըռան.
Հայաստանի չորս բոլորտիքրն պատեց սև,
Բյուր տակ ամպեն ի՞նչ ցեղ[1] ի դուրս ելնե արև.
Պահակք բացվան, սահմանքն առան, արպելքն ընկան,
Փախի՛ր, պահվի՛ր, թե չէ՝ մաշիս, ո՜վ Հայաստան
Բայց ո՞ւր փախչիս դու, ժողովուրդ՝ անհայր, անտեր,

  1. Ինչպե՞ս։