Jump to content

Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ որ մըտար ի ծովս աստ՝
էիր Աշոտ լուկ երկաթ,
Հիմոր ելնես՝ կուռ պողվատ։

Հա՜, փայլիր, հա՜ սլացիր, երկաթ ու պողվատ,
Հազրով, բյուրով թափե բոցեր անընդհատ.
Շուրջ շողացիր ծայրե ի ծայր հայրենյաց,
Մանրև՛ մաշե՛ զզենք մեր ամեն թըշնամյաց.
Հայոց հողուս դու կյանք տուր,
Երկինք քեզ տա հրաթափ թուր,
Նահապետին՝ սիրտ քանց հուր։