Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասենք նաև մարդկային դիցաբանական ավանդությունները պատմության հետ, ինչպես այդ արտահայտված է դարձյալ նույն „Скифский язык“ հոդվածի հետևյալ եզրափակիչ ակորդում. «Հերոդոտը, կամ ավելի ճիշտ նրա աղբյուրները, այս տեսակետից ևս բարեխղճաբար կրկնում են այն, ինչ ավանդվել է ժողովրդի մեջ դիցաբանական կարգի զրույցներում երկնքից իջած սկյութական ոսկե գութանի մասին, ակներևաբար՝ սկյութական ոսկե երկնքից իջած գութանի, սկյութական ոսկու մասին և այլն։ Հարկ կա ավելացնելու, որ ամբողջ կոսմիկական աշխարհայացքը, որի հետ անխզելիորեն կապված են և կրոնական պատկերացումները, ոչ այլ ինչ է, բայց եթե տնտեսական կյանքի և նրա ծնունդ հասարակայնության էվոլուցիայի հաջողությունների նստվածք»։ Սկյութական հասարակայնությունը շատ է առաջ անցել զարգացման սկզբնական աստիճանից՝ նրա ‘կաղիններով’ կամ ծառեղեն սնունդով, որն իր տիրապետության վկայությունն է թողել նստվածքի ձևով պաշտամունքային պատկերներում, որոնք դարձել են լոկ քանդակազարդեր իրեղեն հուշարձանների վրա։ Սկյութական հասարակայնությունը շատ է հեռու գնացել և՛ կուլտուրայի զարգացման վաղ աստիճանից, երբ եղջերուն գրաստի դեր էր կատարում: Եղջերուից հետո ձին էլ էր դառնում պաշտամունքային։ Սկյութական հասարակայնությունը ապրում-անցնում էր, այսինքն իր հետևում թողնում կուլտուրային այն աստիճանը, երբ միայն ձին էր կատարում գրաստի դերը։ Սկյութացիները խաչավորված են արդեն կիմերների կամ իբերների՝ Միջերկրածովքի այդ թափառականների հետ, ծովագնաց էտրուսկների հետ միասինմ որոնք ճանապարհ էին հարթել սեմիթ փյունիկեցիների և պրոմեթեիդ հույների (հնդևրոպացիների) համար»։

Սկյութական պանթեոնը գիտե և՛ ծովային աստվածություն և՛ երկնային Պոսեյդոնին և՛ Աֆրոդիտեին, որոնք արդեն հանդիսանում են միայն (այսինքն նախկինում միասնական] Իշտարի երկփեղկումը, կամ հիպոստասին իբերական կամ կիմերական ծագում ունեցող տերմիններում: Հաբեթական նախապատմական նժույգները, այդ թվում և սկյութական նժույգը, մենք թողնում ենք, որպեսզի տեղափոխվենք տակավին հաբեթական, կիմերական և էտրուսկյան նժույգ-նավերը՝ անցնելու համար մի ուղի, որը լուսավորում են արդեն երկնային պաշտամունքի լուսատուները, և որպեսզի սկյութացիների լեզուն հաբեթաբանորեն ըմբռնած՝ նախապատմությունից