Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքականության հիմնական այլ ուղղությունների հետ և գլխավորապես դրանցով է որոշվում Հայաստանի կրթության նորացման ռազմավարության նոր գծի իրականացումը գալիք տասնամյակում։

Հայաստանի կրթական քաղաքականությունը պետք է արտացոլի կրթական ոլորտի համահայկական հետաքրքրությունները, և դրա հետ մեկտեղ, հաշվի առնի համաշխարհային զարգացման ընդհանուր միտումները՝ ենթադրելով ներկա կրթական համակարգում փոփոխությունների հետագա անհրաժեշտությունը։

1. Հասարակության զարգացման առաջընթացի արագացումը, քաղաքական և սոցիալական ընտրության ընդլայնման հնարավորություններն առաջ են քաշում քաղաքացիների նման ընտրության համար անհրաժեշտ պատրաստվածության մակարդակի բարձրացում։

2. Հնարավորինս արագ և զանգվածային անցում՝ տեղեկատվայնացված հասարակության։

3. Միջմշակութային փոխկապվածության մասշտաբների զգալի ընդլայնում, որի հետ կապված, կարևոր նշանակություն ունեն հաղորդակցական, տեղեկատվական միջոցները։

4. Միջսերնդային համագործակցության շրջանակների ընդլայնում՝ հակազդելու համար համընդհանուր հիմնախնդիրների առաջացմանն ու աճին, որը պահանջում է երիտասարդ սերնդի մեջ ժամանակակից մտածողության ձևավորում։

5. Տնտեսության ակտիվ զարգացում՝ մրցակցության աճ, անորակ և ցածրորակ աշխատանքի կրճատում։

6. Զբաղվածության ոլորտում խոր և հիմնարար փոփոխություններ, որոնք պահանջում են մասնագիտական որակավորման բարձրացման անընդհատ նոր պահանջներ և աշխատողների վերապատրաստում, նրանց մասնագիտական որակավորման բարձրացում։

Հայկական կրթական համակարգը կարևոր գործոն է ոչ միայն մեր պետության տեղն աշխարհի գրագետ ու քաղաքակիրթ պետությունների շարքում պահելու, և որպես բարձր մշակույթ, գիտություն և կրթություն ունեցող հնագույն երկիր նրա համբավը բարձրացնելու ու ավելի ճանաչելի դարձնելու, այլև հայապահպանման գործում։

Հատուկ ճանաչողական նշանակություն ունի Եվրախորհրդի կառույցների և Անկախ Պետությունների Համագործակցության /ԱՊՀ/ երկրների հետ մշտապես կապի մեջ լինելը՝ կրթության զարգացման ընդհանուր մակարդակի պահպանման և համեմատական վերլուծություններ կատարելու, ի վերջո, միասնական կրթական տարածք ստեղծելու նպատակով։ Բացի այդ, Սփյուռքի և հայկական մի շարք բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների և անհատ բարեգործների կողմից առավել բարձր առաջադիմություն ցուցաբերող և կարիքավոր հայրենակիցների երեխաների ուսուցման համար կրթավճարի տրամադրումը, ինչպես նաև միջպետական պայմանագրերով հայաստանցիների անվճար ուսումնառությունը ԱՄՆ և ԵՄ երկրների բարձրակարգ համալսարաններում։


1․2․2․ Կրթություն և իրավունք, սոցիալական ինստիտուտների հարաբերակցության եզրերը

Կրթությունը և իրավունքը, հանդես գալով սոցիալական ինստիտուտների դերերում, որոնց վարկանիշը հասարակության մեջ բացառիկ բարձր է, օրգանապես փոխկապակցված են միմյանց հետ։ Իրավունքի այս ճյուղի անվանումը ճիշտ որոշելու համար, անհրաժեշտ ենք համարում քննարկել նաև ներքոհիշյալ եզրույթները։ Այստեղ մենք ուշադրությունը կկենտրոնացնենք այն հասկացութային և բովանդակա-իմաստային եզրերի վրա, որոնք երևան են գալիս սոցիումի այդ երկու ինստիտուտների փախկապվածության և փոխգործողության արդյունքում։

Առաջին իսկ մոտեցմամբ հնարավոր և նպատակահարմար է առանձնացնել երեք այդպիսի հիմնական եզրեր՝

  • կրթության իրավունք,
  • կրթական իրավունք,
  • իրավական կրթություն։

Դրանցից յուրաքանչյուրը բնութագրում է ոչ այնքան կրթության և իրավունքի՝ որպես հասկացությունների