Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասերն իրավաբանական ուժ չունեն:

ՀՀ նորմատիվ իրավական ակտերի համակարգում զգալի տեսակարար կշիռ են զբաղեցնում ՀՀ կրթության և գիտության նախարարության նորմատիվ-իրավական ակտերը: Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝

1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.

2) վերահսկողություն է իրականացնում կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ.

3) ապահովում է օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակումը և հրատարակումը.

4) իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը և պետական հավատարմագրումը.

5) մշակում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները,

6) հաստատում է ուսումնական հաստատությունների մանկավարժական և ղեկավար կադրերի որակավորման կարգը.

7) ձևավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը.

8) մշակում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերը.

9) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնները, վերահսկում է դրանց իրականացումը.

10) հաստատում է ուսումնական հաստատությունների սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման կարգը.

11) սահմանված կարգով հաստատում է հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների շնորհած պատվավոր կոչումները և տիտղոսները,

12) մշակում է կրթության բոլոր աստիճանների գծով պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.

13) սահմանում է օտարերկրյա պետությունների կրթական փաստաթղթերի համարժեքության որոշման և ճանաչման կարգը.

14) ապահովում է պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորումը, իրականացումը և վերահսկումը.

15) համաձայնություն է տալիս մարզպետարանների և համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով.

16) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ.

17) իրականացնում է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության նորմատիվ-իրավական փաստաթղթերը ընդունվում են նախարարի հրամանների, հրահանգների տեսքով: Թեև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ նախարարության կոլեգիա ունենալը, սակայն որպես խորհրդակցական մարմին այն կարող է ընդունել կոլեգիալ որոշումներ, որոնք պարտադիր կատարման ենթակա և իրավական ուժ կարող են ունենալ կրթության համակարգի համար միայն նախարարի կողմից այս կամ այն հարցի վերաբերյալ հրաման տալուց հետո: Այն կարող է սահմանել միայն այն նորմերը, որոնք կարգավորում են նախարարության սեփական հարաբերությունները, նրա մարմինների, կրթական