Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատճառը,— ասում են,— ով քաջ և աստվածային կարողությամբ հավասար ինքնակալ ու ամենքի կենաք և մաՀու տեր»։ Եվ կատարվեք Սոփոնեա մարգարեի ասածը, թե՝ «Այն օրը ձկների դռնից պիտի լսվի ձայն, իսկ երկրորդ դոնից՝ գույժ, և կլինի ջարդ բլուրների վրա։ Ողբացեք, կոտորվող բնակիչներ, քանզի բոլոր ժողովուրդները նմանվեցին քանանացիներին, և ամենքը, որ հպարտանում էին արծաթով, կոտորվեցին»:

Իսկ երբ թագավորը լսեց արքունի դուռն հասնող այս աղաղակներն ու գույժը, մռմռաց ինչպես առյուծը, տարակուսեց ինչպես արջը, այրվեց ինչպես բոցը հնոցի, իբրև ծովի դիզված, փրփրած ու ծիրանագույն ալիքները, որ ուժգին գոչում են, շարժվում և բացում իրենց խորքերը, ինչպես կարկտաբեր ամպերի որոտից ծնված հորդահոս հեղեղ։ Արյունը հրի տոչորմամբ եռում էր նրա սրտի շուրջը, մաղձոտությունից ապուշացել էր և ընկել տարակույսի մեջ, իր մոտ եկած գուժկաններին խնդրում էր մի ելք գտնել: Հավաքեց սինկղիտոսների խումբը և ասորեստանցիների ու բաբելոնացիների բոլոր իմաստուններին, որպեսզի քննեն այդ գործը:

Այն ժամանակ հայրապետության աթոռին նստում էր Հայոց կաթողիկոս տեր Հովհաննեսը։ Նա ընդմիշտ ու հրաշալիորեն սահմանեց տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ուղղափառ, առաքելական հավատի սուրբ եկեղեցու կարգերը: Հայոց աշխարհի իշխանների հետ ուխտ կապեց՝ ընթանալ Քրիստոսի հավատին արժանի ձևով և մարտիրոսանալ քրիստոնեության անվան ու գործի համար: Իսկ նրանք, թեև հանձն առան ու հոժարակամ լսեցին նրան, բայց հեռու չմնացին սոդոմական ախտի զազրելի ապականությունից, հետևեցին մեր Արշակունի առաջին թագավորների մեղքերին, գնալով դարձան թույլ, անհաստատ ու գարշելի, մինչև որ բարկացրեցին չզայրացող աստծուն, հասցրեցին իրենց մահվանն ու երկրի կործանմանը և հայրենի ժառանգության, տուն ու տեղի ավերմանը։ Որովհետև գրված է. «Արդար թագավորը շեն է պահում երկիրը, անօրեն թագավորը կործանում է երկիրը»: նրանց հորդորում էր հեռու մնալ ապիրատ ու վնասակար


- 131 -