նահատակին կործանելոլ համար։Քաղաքապետը, ինչպես Հուդան էր համբուրել տիրոջը, նշան էր տվել և ասել. «Երբ որ կհամբուրեմ նրա այսինչ տեղը,դուք նիզակի ուժով խորունկ վերք կհասցնեք նրան։
Եվ նույն ժամանակ մերկացրած սրերով, նիզակներով,հախուռն հարձակվեցին վրան, ինչպես արյունարբու, մարդակեր գազաններ, սրախողխող արեցին ու սպանեցին նըրան, և խավար դարձրեցին Վասպուրական աշխարհը, որտեղ ապրում էր իշխանը։[Դերենիկը] քառասուն տարեկան
էր,երբ մեռավ։Այնժամ ողորմագին տչքերը շրջեց իր քաջ նիզակիցների կողմը,թե ո՞վ արդյոք իրեն օգնության կհասնի։Բայց որովհետև տերը նրան մատնեց նրանց ձեռքը,ինչպես ասել է Դավիթը՝ «տիրոջ ահը եղավ ամենքի վրա»*,ուստի յուրաքանչյուր տղամարդ մազապուրծ փախավ գնաց իր աշխարհը։Ձերբակալեցին միայն Ամատունյաց նահապետ։Ապուսակրին, և աոան գնացին դեպի քաղաք, վերցրին նաև սպանվածի գին և տարան իրենց հետ, պարծենալու համար։
Այստեղ հիշվեցին, կատարվեցին սողոմոնյան առակները, ըստ որոնց՝<<աներկյուղն ընկնում է որոգայթի ու վիհի մեջ այնպիսի տեղ, որտեղ հավիտյան այցելություն չպիտի լինիի։Իսկ վախկոտության մասին, ընդհակառակը, ասում՝<<Վախկոտությունն ապրեցնում է»***։ Իսկ եթե վախկոտների համար երկյուղը հարգի է արիությունից, ապա քաջերը որքան շատ արիություն պետք է ստանան, երկյուղից իրենց պատսպարելու համար։ Ինչպես Դավիթն է ասում,«զգուշացա և չշփոթվեցի»****։ Եվ ինչ֊որ մեկ ուրիշը արտաքին իմաստուններից***** ասում է. <Աներկյուղի հետ ճանապարհ մի գնա»։Բայց ավելի ճշմարիտ են Սողոմոնի խոսքերը, ըստ որի «վա՛՛յ մեկին, երբ կընկնի, ո՞վ կվերցնի նրան*******։ Եվ թե՝ «երկուսը լավ են, քան մեկը, քանզի եթե մեկն ընկնի, մյուսը կկանգնեցնի»*******։
- Գործք առաք., Ե., 5։
- Հմմտ. Առակ., ԺՒ-, 23։
- Հմմտ. Աոակ., ԺԸ., 8
- Հմմտ. Սաղմ., ՃԺՒ, 60
- Ի նկատի ունի հիկար Իմաստունին
- ժող., Դ, 10,
- Ժող. Դ, 9—10
- ժող., Դ, 10,
- Ի նկատի ունի հիկար Իմաստունին
- Հմմտ. Սաղմ., ՃԺՒ, 60
- Հմմտ. Աոակ., ԺԸ., 8
- Հմմտ. Առակ., ԺՒ-, 23։