Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

118

Ջարդեցե՛ք անդուլ, անգութ, անխնա,
Ջնջեցեք աշխարհն ապական ու հին,
Թող քարը վըրա չըմնա,
Ողջը մատնեցեք հըրին ու մահին:
Եվ կործանեցեք բանտերը վերջին,
Փշրեցեք վերջին շղթաները պիրկ,
Որ կաշկանդել են մեր միտքն ու հոգին
Որպես փոթորիկ, իջե՛ք ավերիչ
Եվ խորտակեցեք աշխարհն այս զազիր,
Փոշի դարձըրեք այստեղ ամեն ինչ: