Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենթագիրը, կազմված է երեք քառատողերից (չկան վերջին տողերը), տակը գրված է «Պետերբուրգ» և քիչ հեռու` «Վահան Տերյան»։ Բերում ենք այդ տեքստը.

Մշուշներն են ծանր ու թանձր բոլորած
Ցուրտ կրակներն անծիր մեգում դողդոջո՜ւն.
Նևա՛ն, Նևա՛ն, որ դավադիր` չի ննջում
Վետերը մութ օձանըման ոլորած…

Ապարանքնե՜ր — որպես դժնի մի երազ
Բարձրանում են մշուշի մեջ համր ու վես
Նայում են պաղ և չարագույժ սաստում քեզ
Մութ աչքերը սառն ու խոժոռ սևեռած…

Եվ երկինքը հավետ դաժան ու մթին
Հայացքով իր թաց և անխինդ ն մռայլ
Հեգնում է քեզ այնպես սառն ու անայլայլ,
Որ ակամա աչքըդ նետում ես գետին…


«Երկերի ժողովածու֊ի 3֊րդ հատորում և ապա գրեթե բոլոր հրատարակություններում բանաստեղծության նախավերջին տողն այսպես է. Բայց դյութիչ է մղձավանջն այս դժնաքայլ,

Չկա այս տարբերակի ձեռագիրը, բայց անկասկած է, որ «դժնաքայլ» չպետք է լինի, ավելի հավանական է «դժնափայլ»-ը։ Մեզ հուշում է Մակինցյանի բերած «նախագիծի նախավերջին տողը.

Բայց դյութում է այդ հեքիաթը դժնափայլ,

Այդպես էլ ուղղում ենք «դժնափայլ»։

25, 26, 27 «Աշխարհից ես չեմ տրտնջում (էջ) «մի փրկություն կա միայն» (էջ) «Նույն երգն եք երգում դուք նույն հինը» (էջ 33)

Առաջին անգամ տպագրվել են երկերի ժողովածուի հատորի «ոսկե շղթա» շարքում (էջ 61, 62, 63)։

28 «Շղթայված է իմ գերի խանդոտ հուշերիս» (էջ 34)

Առաջին անգամ տպագրվել է «Նորք»—ի գրքում (Նոյեմբերի—դեկտեմբերի, էջ 110) «Բանաստեղծությաններ Վահան Տերյանի» խորագրի տակ։

29 «Թողի երկիրն հայրենի» (էջ 35)

Առաջին անգամ է «Գր. գոհարներ-ում «Թող երկիրն իմ» վերնագրում «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում դրված է «Ոսկե շղթա» շարքում (էջ 66)։