Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

51

Ի՞նչ ունեմ ես,
Ի՞նչ է իմ կյանքը հիմա.
Սի՛րտ անխնդում, իմ երկրի պես,
Դու ավերված, դու տրորված անխնա...

Ի՞նչ ունեմ, ես.
Սի՛րտ իմ անքուն, մրրկուն,
Սի՛րտ անարգված, սիրտ հրակեզ,
Իմ երկրի պես, իմ երկրի պես հավետ նըկուն…