Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, որ այսօր-վաղը ամեն ինչ կպարզվի, և կկարողանամ որևէ հաստատ բան գրել։ Դե, ուրեմն, առայժմ։ Ամուր սեղմում եմ ձեր ձեռքը։

Վահան
Մի բարկացեք ինձ վրա։ Բարևեցեք ձերոնց։
Ձեր Վահան Տերյան

4. Ց. ԽԱՆԶԱԴՑԱՆԻՆ

<1911, 27 հունվարի, Մոսկվա>

Սիրելի Ցոլակ

Շտապում եմ տեղեկացնել քեզ, որ մնաս առայժմ այդտեղ և սպասես մինչև որ համալսարանական մթնոլորտը կպարզվի։ Սպասվում է դասադուլ, նույնիսկ ասում են, որ մինչև օգոստոս։ Ուրեմն առայժմ սպասիր—ես քեզ կգրեմ, եթե հարցը այսպես կամ այնպես լուծվի։

Առայժմ այսքանը։

Քո Վահան

5. Ա. ՊԱԽԱԼՈՎԱՅԻՆ

1911, 12 փետրվարի, Մոսկվա

Մեծարգո Ալեքսանդրա Նազարովնա[1]

Երեք-չորս օրից հետո ես ու Սուսաննան պետք է պսակվենք, մինչդեռ ես մինչև հիմա ոչ մի տող չեմ գրել Ձեզ։ Բայց ճշմարիտ, Ալեքսանդրա Նազարովնա, չգիտեմ ինչից սկսեմ և ինչով ավարտեմ նամակս, որը վաղուց պատրաստվում եմ գրել Ձեզ և ոչ մի կերպ չեմ կարողանում։ Բանն այն է, որ ախր ես առաջին անգամ

  1. Նամակը գրված է ռուսերեն։