ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՀԵՌԱԳՐԵՐ
Հասցեատերեր և անձինք, որոնց անունները (երբեմն մտերմաբար կամ կատակով ձևափոխված, կրնատված) նամակներում հաճախ են հիշատակվում[1]:
Աբելիով, Աբելյով— Աբելյան Պողոս (1877 — 1937) — տնտեսագետ, թարգմանիչ, հրապարակախոս։
Աթանասյան Աշոտ (1870—1941)— հրապարակախոս, գրող, մշակութային գործիչ, գյուղատնտես։
Աթանասով — տե՛ս Աթանասյան Աշոտ։
Ալեքսանդր Միրզաջանովիչ — տե՛ս Ռուբենի Ալեքսանդր[1]:
Ալեքսանդրա Նազարովնա — տե՛ս Պախալովա Ալեքսանդրա։
Ալյոշա — տե՛ս Մյասնիկյան Ալեքսանդր[1]։
Անանուն (Տեր-Գանիելյան) Դավիթ (1870—1941)— պատմաբան, լրագրող, ՀՍԴԲԿ (սպեցիֆիկների) ղեկավարներից։
Աշոտ — տե՛ս Աթանասյան Աշոտ։
Առաքելյան Համբարձում (1855 — 1918) — հրապարակախոս, գրող, մանկավարժ, լրագրող, «Մշակ» թերթի խմբագիրներից։
Առաքելով— տե՛ս Աոաքելյան Համբարձում։
Ավո — Իսահակյան Ավետիք։
Արսեն — տե՛ս Բուդաղյան Արսեն։
Արտաշես — տե՛ս Կարինյան Արտաշես։
Атанасов — տե՛ս Աթանասյան Աշոտ։
Բարբարե — տ՛ես Հարությունյան-Խանզադյան Վարվառա[1]։
Բարիսովիչ — տե՛ս Կուսիկյան Կարապետ[1]։
Բուդաղյան Արսեն — մոսկվաբնակ բաքվեցի հայ հարուստ, նյութապես օգնել է «Գարուն» ալմանախի հրատարակությանը։
Գաբրիելյան — տե՛ս Կարինյան Արտաշես։
Գալստյան Գալուստ — Թիֆլիսում գտնվող «Գիր» գրախանութի տնօրեններից:
Գերասիմ Սերգեևիչ— տե՛ս Միքայելյան Կարեն[1]։
Գոնար, Գոնարիկ — տե՛ս Կուսիկյան Գոհար[1]։
Գրասեր — տե՛ս Խանզադյան Ցոլակ[1]։
Դավիթ, Դավիթ Նորեկ — տե՛ս Անանուն Դավիթ։
Եմելյա — տե՛ս Քարամյան Մելքոն[1]։
Երևանցյան Նունե[1]:
Զարգարյան Արիստակես (Ռուստեմ)(1864 — 1935) — բժիշկ, գրող, մշակութային գործիչ։ Կովկասի Հայոց հրատարակչական ընկերության նախագահ։