Սարսափելի հոգնեցի։ Գուցե վաղն էլի գրեմ։ Խնդրած գրքերդ վաղը կորոնեմ և կուղարկեմ: Վարդային մեզնից բարև, ինձնից և կնոջիցս:
Հա, ինչ է, դու թարգմանելո՞ւ ես «Մեր ժամանակի հերոսը», թե՞ ոչ։ Չէ՞ որ խոստացել ես։ Ուրեմն գրիր։ Դա շատ ցանկալի կլինի։ «Բաքվի Ձայն»-ի մասին անախորժ լուրեր եմ լսել և ահ երկու օր է ինչ թերթ չկա։ Իսկ ես ազատվեցի և պատրաստվում էի որևէ բան ուղարկել։
Հարգելի բարեկամ
Վաղուց է ուղարկել եմ Ձեզ մի շարք նյութեր և Վալերի Բրյուսովի լուսանկարը, սակայն մինչև այժմ տեղեկություն չունեմ՝ ստացա՞ք այդ, թե ոչ: Հետաքրքիր եմ իմանալու, թե ինչպես (է) «Գեղարվեստ»-ի դրությունը:
Москва, Долгоруковская,
дом № 15, квартира 60
Սիրելի Ցոլակ
Երկար նամակդ ստացա և կարդացի ամենայն ուշադրությամբ, սակայն գոհ չմնացի քո բացատրություններից ու դատողություններից և ուզում եմ այս նամակովս կետ առ կետ պատասխանել