Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասաց ինձ, մոտենալով,–Սադըք էֆենդիի հանըմին ասա, որ Ալի չավուշի համար հինգ ոսկի պիտի ուղարկել… և Հեռացավ մշակի ու մանկան hետ… Մնացածը գիտեք բոլորդ էլ[1]։

-Ո՛չ,- գոռաց Օսման, չավուշը,– էֆենդին չի իմանում, ասա, բոլորը:

- Էլ ի՞նչ ասեմ. գյավուր մշակին բանտարկեցին, բայց նա էլ լսել էր փոլիսի վերջին խոսքերը և Սադըք էֆենդիի անունը… Կադին հրամայեց գյավուր մշակի դատաստանը իսկույն կտրել և հինգ տարի բանտ վճռեց նրան ու շուտով բանտարկել տվեց, որ Սադըք էֆենդիի անունը չնշվի… ամենքը գիտեն, սակայն պաշտոնապես ոչ ոք չի իմանում…

- Այսինքն չի ցանկանում իմանալ- ավելացրի ես:

- Ես ի՞նչ գիտեմ,– ծիծաղեց էբեն,— ինձ էլ կանչեցին, որ ասեմ թե ծնածը քանի օրվան էր, ես էլ խո լավ գիտեի… բայց կադին էլ գիտեր, փոլիս մյուդիրն էլ… ամենքն էլ գիտեին…

- Ուրեմն մշակին դատապարտեցի՞ն,– հարցրի ես:

- Նոր ներսումը հինգ տարվա բանտարկություն վճռեցին նրան, ասելով, թե մշակը մանկան տանում էր ծովը ձգելու։

- Իսկ քեզ ի՞նչ արին։

- Ի՞նձ, ոչի՛նչ, կադին մի կողմ քաշեց և ասաց, որ ձայնս կտրեմ. ես իմ գործը լավ գիտեմ, որ ամենքին ասեմ, էլ ո՞վ ինձ կվստահի:

- Բաս ինչո՞ւ մեզ ասացիր,— հարցրեցի ես։

- Դու Քյուչյուք հանըմի խոջան էս, նրա համար, իսկ սրանք ոչ ոքի բան չեն ասիլ, որովհետև իրենց գործին էլ վնաս կլինի… պաշտոնից կզրկի կադին… այսպես է մեզանում. դատարաններում գաղտնիքը պահել պիտի գիտենալ…

- Իսկ Սադըք էֆենդիի կի՞նը,— հարցրի ես։

- Երեկ տեսա, նավակի մեջ Քեհաթխանե էր գնում, ուր վրան էր զարկել տվել և նվագածուներ էր բերել մի քանի օր քեֆ անելու համար…


Գ

Ծառաների այդ սենյակից դուրս գալուց հետո փոքր-ինչ դանդաղությամբ դիտեցի ամեն կողմ պպզած հայերին ու տաճիկներին և երբ կամենում էի մի ուրիշ սենյակ մտնել, բաց լուսամուտից երևցող բակի միջի մի տեսարան կանգ առնել տվավ ինձ: Դեպի մեր կողմն էր գալիս մի բազմություն, բաղկացած ամեն տեսակ հագուստներ հագած հայերից,

  1. այս դեպքը պատահել է 1884 թվականին