Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար, որ տեսնում ենք։ Դու լավ արիր, որ խղճացիր մեր այս մարմնավոր նեղության համար. բայց մենք ամենևին չենք ձանձրացել իբրև մի անաստված մարդ, որի մտքում ոչ մի այլ հույս չկա, քան այն, ինչ որ երևում է։ Բայց մենք մեր Քրիստոսի սիրո համար շատ ուրախ ենք այս բանի վրա. և այս նույնիսկ կատարյալ պարգև ենք համարում, որպեսզի այս ժամանակավոր վշտերի շնորհիվ անժամանակ երանությունները Ժառանգենք։

«Եթե շինվածքների ցանկացող լինեինք, երկնքում առանց մարմնավոր ձեռագործի շինվածքներ ունենք, որոնց մոտ ձեր արքայական պալատները բան չեն երևա։ Նույնպես էլ զգեստների, փառքի և անախտ կերակուրների վերաբերմամբ. այս բանը եթե մեկը կամենա ձեզ ասել, ձեր տկարամտությունը չի կարողանա լսել. որովհետև վաղեմի կուրությունից չեք տեսնում և չեք լսում ու չեք հասկանում, այդ պատճառով էլ մեզ պատժում եք զուր ու անիրավ և անողորմ՝ առանց հանցանքի։ Բայց մեր թագավորն առատաձեռն է և բարերար, և նրա արքայության դուռը բաց եթե մեկը կամենա դիմել այնտեղ, թոզ համարձակ դիմի. դեպի ապաշխարություն դարձողներից և ոչ մեկին երբեք չար աչքով չի նայում։

«Բայց այն դյուրությունների համար, որ դու հրամայեցիր տալ մեզ, մենք մեր աշխարհում հնարավորություն ունեինք քո թագավորի ձեռքը չընկնելու, ինչպես և ուրիշները, որոնք ազատվեցին այսպիսի փորձանքներից. բայց ինչպես որ հոժարակամ եկանք, կարծես գիտենալով այս վիշտն ու վտանգները, և բոլորովին չվախեցանք այսպիսի նեղություններից, այդպես էլ կամենում ենք, որ է՛լ ավելի ծանրացնես դրանք մեզ վրա, մինչև որ քո չար կամքը հագենա մեր վերաբերմամբ։ Որովհետև եթե մեր աստվածը, որ երկնքի ու երկրի և բոլոր երևացող ու աներևույթ բաների արարիչն է, իր բարերարության ու սիրո պատճառով խոնարհվեց-իջավ մարդկային ազգի մոտ և չարչարելի մարմին հագավ, ամեն տեսակ առաքինություն կատարեց և ավարտեց նախախնամության բոլոր գործերը, մատնվեց խաչահանների ձեռքը, մահով մեռավ ու գերեզմանի մեջ դրվից, և իր աստվածու-