Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգիները մարմնի մեջ փակված են ինչպես կենդանի [մարդը] գերեզմանում, որոնց [հոգիների] վրա ամենևին չի ծագում Քրիստոսի սուրբ լույսի նշույլը։ Օրհասական արջերն էլ շնչերը հատնելիս ավելի ումպին են կռվում, և իմաստունները խույս տալով փախչում են նրանցից։ Այսպիսի մի վախճան է եկել-հասել այդ տերությանը. երբ նրանց խփում են՝ շեն զգում, և երբ [իրենք] են խփում՝ չեն հասկանում, իսկ երբ արտարին թշնամի չի գտնվում, իրենք իրենց հետ են կռիվ սկսում, մարտնչում։ Մարգարեի խոսքը հենց հարմար է գալիս նրանց վերաբերմամբ. «Մարդ, ասում է, իր քաղցածությունից [ստիպված] շուռ կգա և կուտի իր անձի կեսը»[1]: Սրա նման ասում է նաև Տերն ինքը. «Ամեն մի տուն և թագավորություն, որ բաժանվում է ինքն իր մեջ, հաստատուն մնալ չի կարող»[2]։

Արդ, ի՞նչ ես ծեծկվում, ի՞նչ ես կռիվ տալիս, ի՞նչ ես այրվում, ի՞նչ ես բորբոքվում, ինչո՞ւ ես հանգչում, ի՞նչ ես խորհրդի կանչում նրանց, ովքեր ձեր հոգիները ձեզնից խլել՝ ձեր անապականը ապականություն են դարձրել, իսկ ձեր ապականացու մարմինը զազրելի դիակի նման քարշ են տվեղ ու դեն գցել։ Չէ՞ որ այդ ես կամենում, որ ամբարիշտ խորհուրդդ ծածկվի. կտեսնես՝ երբ կհայտնվի, հետո կիմանաս դրա վերջը։

Մոգերն ասում են. «Քա՛ջ թագավոր, աստվածները տվին քեզ այս տերությունը և հաղթություն, նրանք ամենևին մարմնավոր հարստության կարոտ չեն, միայն թե մի կրոնի դարձնես քո տերության մեջ գտնված բոլոր ազգերին ու ժողովուրդներին. այն ժամանակ Հույների երկիրն էլ հնազանդվելով՝ կենթարկվի քո իշխանությանը։ Արդ, մեր մի խոսքը շուտով կատարի՛ր, արքա՛, զորք հավաքիր և գունդ կազմիր,

վեր կաց գնա Քուշաններին երկիրը և բոլոր ազգերին ժողովիր և անցկացրու Պահ դռնիցս ներս, և այնտեղ շինիր քո

  1. Եսայի Թ 20: «Քաղցի պատճառով նրա աջակողմը կթեքվի և կուտի իր ձախակողմը, և իր թևերի միսն ուտելով մարդը չի կշտանա»։
  2. Մատթ. ԺԲ 25, Մարկ. Գ 24—25, Ղուկ. ԺԱ 17: