Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈԻՐԲ ՈԻԽՏԻ

ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թեպետ և չենք կարող պատմել այն բոլոր չարիքները, որ բանակի մեջ անցան Հայոց զորամասի գլխով, սակայն չենք էլ կամենում լռել և ծածկել [մեր] վիշտն ու նեղությունը, այլ փոքրիշատե կասենք, որպեսզի ձայնակից լինենք նրանց, ովքեր դառնապես ողբում էին որպեսզի դու էլ, երբ լսես, շատ արտասուք թափես մեր ազգ, թշվառության վրա։

Որովհետև ահա Պարսից մեծ բանակում զանազան ազգությունների մարդիկ, որոնք հավատացել էին Քրիստոսի սուրբ ավետարանին, երբ տեսան Հայերի չար հանձնառությունը, սաստիկ խոցվեցին իրենց մտքերում և կործանվեցին-գետին ընկան իրենց երեսների վրա։ Նրանցից շատերը ծանր սուգի թախծի մեջ՝ վշտացած հոգով ու դառն արտասուքով եկան ու հանդիմանեցին նախարարներին և խիստ պախարակեցին քահանաների խմբին։

Բոլորին խայտառակում էին և ասում. «Ի՞նչ պիտի անեք այդ սուրբ կտակարանները կամ թե ո՞ւր պիտի տանեք տերունական սեղանի անոթները, մի՞թև պիտի մոռանաք ձեր հոգևոր օրհնությունները և կամ պիտի լռեք ու դադարեցնեք մարգարեական ձայնը։ Աչքերդ փակեցիք՝ չկարդալու համար և ականջներդ խցեցիք՝ չլսելու համար. մի՞թե պիտի չհիշեք այն, ինչ որ անմոռաց կա ձեր մտքում։ Ի՞նչ պիտի