Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ների տակ։ Վերևից հրեշտակներն են բարկացած ձեզ վրա, իսկ երկրից մարտիրոսներն են զայրացած ձեզ վրա։ Խղճո՜ւմ եմ, խղճո՜ւմ եմ ձեր սիրելիներին և ավելի շատ խճում եմ հենց ձեզ։ Որովհետև եթե մա՛րդ ազատեր ձեզ ծառայությունից, և դուք ինքներդ ձեզ ուրիշի ծառայության ներքո դնեիք, սաստիկ կբարկացնեիք ձեր առաջին տիրոջը։ Իսկ այժմ ի՜նչ պիտի անեք այն աստվածասաստ հրամանը, թե՝ «Ե՛ս եմ աստված, և բացի ինձանից չկա ոչ մի ուրիշը, և ո՛չ էլ ինձանից հետո ուրիշ որևէ աստված է լինելու. նախանձոտ աստված եմ ես, հայրերի մեղքը հատուցանում եմ որդիներին մինչև յոթը դար»[1]։ Եթե ուրեմն արդար որդիները հայրերի մեղքերի համար մահ են ստանում, հապա երբ իրենք որդիները մեղք գործեն, չէ՞ որ թե՛ իրենց և թե՛ հայրերի փոխարեն միանգամայն պետք է պատասխան տան։

«Դուք էիք մեր ապաստանի ամուր պարիսպը. երբ այստեղից վտանգ էր սպառնում, ձեզ մոտ էինք ապահովություն գտնում. այժմ այդ մեծ ամրությունը հիմնահատակ տապալվեց։ Դո՛ւք էիք մեր պարծանքը ճշմարտության թշնամիների առաջ, այժմ դո՛ւք եք մեր նախատինքը նույն թշնամիների մոտ: Մինչև այժմ ձեր ճշմարիտ հավատի համար մեզ էլ փոքրիշատե խնայում էին, իսկ այժմ ձեր պատճառով մեզ էլ են անողորմ կերպով դատում։ Ո՛չ միայն ձեր անձերի համար եք պատասխան տալու աստծու ահեղ ատենի առաջ, այլև այն բոլոր բազմաթիվ մարդկանց համար, որոնց նույնպես չարչարելու են ձեր պատճառով»։

Այս և սրանից է՛լ ավելին խոսեցին մեծամեծ իշխանների հետ և ցավերի վրա ցավեր ավելացրին։ Հայտնել և պարզել նրանց իրենց մտա դրությունը՝ չէին կարող, լռել և պատասխան չտալն էլ անհնար էր, սրտերը պատռվում էր, և հորդ արտասուք էին թափում։ Նրանց հետ միասին՝ լսողներն ու տեսնողներն էլ դառնացած բոլորը անմխիթար սուգի մեջ էին ընկնում։

Այն ժամանակ այնտեղ զորքի մեջ եղած քահանաները,

  1. Եղից Ի 5, Բ. Օրենք Ե 9: