Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կին ամբարշտությունը կամեցավ ծածկել նրանով, որ քանդեց-երկպառակեց Հայոց զորքը։

Երբ թագավորն այս ամենը լսեց մեծ հազարապետի բերանից, դառնացավ ինքն իր մեջ և անսուտ երդմամբ ասաց. «Եթե այն անօրենը ողջ ազատվի մեծ պատերազմից, մեծ անարգանքով նրան պետք է խմացնեմ մահվան դառն բաժակը»։