Այս էջը հաստատված է
Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,
Գարնանային երեկո է քո մարմինը, քու՛յր։
Գարնանային երեկո է, ուր արևը հիր
Մայր է մտնում՛ արնաշաղախ ու կարմի՜ր,
կարմի՜ր։
Ու սուրում է, կարծես հեռու աշխարհից ուրիշ
Քո մարմինի բույրը, որպես այրված հաշիշ։
Հովը սուրաց, գիշերն ընկավ․․․ Ու դառնում է, ախ,—
Քո մարմինը — հրափթիթ վարդերի դագաղ․․․