Այս էջը հաստատված է
էսօր մեր փողոցով անցար — շրթերդ գինու
թաս էին
Մազերդ օսկի — աբրեշում, աչքերդ ալմաս, էին։
Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.
Արևը խաղում էր վրեդ՝ հագիդ շորերը խաս էին։
Մե աչքով վրես նայեցիր, ասի թե՝ սիրով է էլի.
Կարմրագույն կրակի նման այտերդ կարմիր-
կաս էին
Ասի թե՝ ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած
մնացի՝
Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին։