255
Դեպի դաշտերը հեռու ուղարկվեցին շարեշար.
Պիտի այնտեղ նրանց տաք գնդացիրը համբուրեր,
Պիտի գնդակը սուլեր ու թնդանոթը ճչար։
Այնտեղ խեղդող գազերի ամպերը տոթ ու դեղին
Պիտի հանկարծ իջնեին բանակների վրա էն, 260
Պիտի արյուն թքեին ու արնահազ մեռնեին-
Մա՛հն էր նրանց սպասում գգվանքներով հրեղեն։
Երեք տարի շարունակ սպասեցին տներում,
Որ կռիվը վերջանա,— չվերջացավ սակայն նա.
Աչքերը ջուր կտրեցին՝ հառած արնոտ էն հեռուն, 265
Մահն էր էնտեղ դեգերում ու գլխատում անխնա։
էսպես եղավ։ Եվ ահա քաղաքներում բազմամարդ,
Ուր երկաթե բյուրավոր գործարաններ կային մեծ,
Մի առավոտ երկնահուպ ծխնելույզները երկաթ
Կոչ նետեցին զինվորին՝ զինվորի դեմ չկռվե՛ս։ 270
Գործարանի մշուշից բանվոր մարդիկ գնացին
Ու բանակները լցրին մեծ խոսքերով իրենց նոր,
Ընկեր դարձան զինվորին, զինվորի աչքը բացին —
Ու հուզվեցին, ծփացին ահա դաշտերն ահավոր։
Չհամբերեց էլ զինվոր-զորքը՝ ելավ գահի դեմ, 275
Աբողջ երկիրը ելավ, որպես զինվոր մի արթուն.
Ժողովուրդը հասկացել ու արթնացել էր արդեն —
Ու զինվորը էն ծերից պատերազմից եկավ տուն։
— Էլ չե՛մ կովի,— ասաց նա,— թշնամու դեմ
դրսևի
Մենք ի՞նչ ունենք կիսելու, բաժանելու աշխարհում. 280
Նո՛ւյն արևն է բոլորիս արևել ու կարևի —
Մեր ունևո՛րն է միայն մեր թշնամին արնախում։
Կռի՞վ տզրուկ ու վիշապ հարուստների դեմ բոլոր,
Ո՛չ մի հարուստ չմնա թող աշխարհի երեսին։—
Էսպես ասին ու հսկա բանակներով ահավոր 285
Ճակատներից տուն դարձան նրանք մի օր միասին։
Ու տվեցին կրակի օրենքները հնամյա,