45
—Ինչպիսի՜ բազմալար երգեր
Ու հրաշք,
Հեքիաթ,
Հիացմունք։
— Ողջո՜ւյն, բյուրհանճար ընկե՛ր,— 50
Հանքագո՜րծ,
Հանքափո՜ր,
Հացթո՛ւխ.,.
Այո՛։
Ինչո՞ւ միայն ես։ 55
Թող բոլո՛րը նրանք — երգեն։
Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն —
Երգեն։
եվ ինչո՞ւ միայն նա՛ երգի —
Միայն նա — նայիրցի մի Պողոս.- 60
Իսկ Իվա՞նը, Ցուսո՞ւֆը, Չունկ-Ֆու՛ն,
Որ իրար ճանաչում են վաղուց։
Եվ մի՞թե դուք չգիտեք,
Որ կարող է այսօր Տիբեթից
Մի Խուն-Յուն ինքնիրեն թռչել — 65
Ռաշտ Պետրոգրադք Թիֆլիս։
Կամ աշնան տերևի նման
Կարող է թռչել Կարոն —
Կուզեք թող լինի Հագո—
Թիֆլիսից՝ Մարսել, Երևան, 70
Պեկին, Գահիրե, Չիկագո՛ ։