325
Եվ դա՛ է, դա՛ է, դա՛ է արդեն,
Քո այդ բոստանն է ու զույգ բարդին
Եվ մեքենա՛ն մեր, որ դեմառդեմ
Հիմա ելել են մենամարտի։
Եվ այս պայքարը համր, լռին, 330
Այս մենամարտը մեր առօրյա —
Օ, ավելի՛ է տագնապալի,
Քան բարիկադը հոկտեմբերյան․․․
Օ, ձեր աշխարհը — դեռ կա՜, դեռ կա՜,
Նա դեռ նստած է, հաստանստուկ, 333
Եվ քո երգերը երեկ երգած
Դեռ շատերի՛ն են այնտեղ ազդում։
Բայց դա աշխարհն է մահապարտված,
Կյանքի մամուռը, տիղմը անհուն,
Որ բոստանի՛ն քո, առվին կառչած՝ 340
Ե՛վ համառում է, և՛ հեռանում։
Եվ խուղերի երբ անդուլ մթում
Վառվում է լամպը էլեկտրական —
Դա մեր պայքա՛րն է ընդեմ անդուռ
Խուլ աշխարհ ձեր նայիրական։ 345
Եվ մեր քլունդը՝ լեռը քանդող՝
Երբ թունելներ է ձգում երկար —
Դա ո՛չ թե լեռն է քանդում անդուլ,
Այլ ձեր աշխարհը սարսափահար։
Քանդում, քանդում է նա անհանգիստ, 350
Քարե բերդերը շպրտում դեն
Եվ նո՜ր շերտեր է կանչում կյանքի
Եվ բանակնե՛ր նոր հանում հանդես։
Ելնո՜ւմ, ելնո՜ւմ են նրանք արդեն,
Ստվարանում են օրը օրին, 355
Ինչպես մետաղը երկրի խորից,
Ինչպես գարնանը հեղեղ հորդե։