65
Ու հրդեհ դարձար, ու կրակ, ու հուր,
Սրտից ծփալով — անցար աշխարհին ,
Եվ կյանքը այս լար, այս կյանքը տխուր
Հանձնեցիր հրին։
Ծփում ես հիմա մարդկանց սրտերում․ 70
Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել․
Քո՛ւյր, դո՜ւ ես միայն թխպոտ օրերում
Մեզ մխիթարել...
Վառե՜լ ենք հիմա աշխարհը նորից,
Ուխտի ենք եկել խենթ ու խելագար․ 75
Օրհնվի՛ թող քո անունը նորից,
Որ հուր դարձրեց մեր սրտերը քար։
Հուրըդ մեր սրտում թող սուրբ փրփրի․
Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի,
Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ․ 80
Բռընկվի՛ր կրկին ու կրկին անգամ,
Վառվի՛ր մեր սրտում, ծփա՝ արնաքամ,
Խելագա՜ր Սո՛մա․․․