Պարոնի կարծիքով՝
էդպիսի չաղ մի որս—
Չի տեսել ոչ ինքը, ոչ աշխարքը։
160
Ռուրում—
Ածուխ է, ոնց որ գիտեք։
Իսկ ածուխը— թանկ է, քան ոսկին, կամ փղոսկրը։
Բայց
էլի— 165
Չհավատաք։
Պ․ Պուանկարեի ձեռքում——
Ածուխն էլ— ծուխ է լոկ,
Կամ—
Խոսք է։ 170
Ռուրում—
Ուր որ նայեք՝ ծուխ է,
Վառվում է ամեն ինչ։
Բայց ոչ— ածուխը։
Թաց է։ 175
Կարմիր է մի քիչ էլ։
Եթե իրեն մնար—
Ձեզ կզիջեր...
D R.
(ԳԵՐՄԱՆԻԱ )
Հիմի գնանք Գերմանիա։
Գերմանիան,
Ոնց որ գիտեք—
Աոցիալ—դեմոկրատական դրախտ է։