Խոսում ենք երկուսով,
Կորչում է մութի հետքը. 120
էլ ի՞նչ
Գիշեր.
Արդեն դու—յով
Խոսում ենք իրար հետ մենք։
Քիչ անց արդե՛ն ես` 125
Մտերիմ`
Խփում եմ իր ուսին.
Իսկ նա․—.—
«— Նո՛ւյն բախտն է վիճակված,
Պոե՛տ, մեզ երկուսիս։ 130
Գնանք, պոե՛տ,
Գոռա՛նք,
Երգե՛նք,
Խրվենք կյանքի գորշ խորքը.
Ես իմ 135
Շողերը կցրեմ,
Դու քոնը —
Երգերո՛վ քո»։
Էլ ո՛չ ստվեր կա,
Ո՛չ խավար, 140
Ընկավ մութի պատնեշը.
Հիմա երգի՛ր դու
Ու շողա՛ —
էլ լույսն ու երգն անվե՜րջ է։
Երբ նա հոգնի, 145
Ուզի պառկել
Գիշերն՝ այդ բութ քնկոտը,—
Ես իմ շողերը կարձակեմ,
Եվ գիշերի՛ մեջ