Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այդպես երկար վազելով — դուրս եկանք հանկարծ

անտառից

Եվ փռվեց աչքերիս առջև — ամայի, ընդարձակ մի

բացատ:

205 Ողողված կարմրավուն լույսով — ձգվում էր բացատն

ընդարձակ,

Ամայի, ինչպես անապատ, անպտուղ, քարքարոտ ու

լուռ։—

Այդ մռայլ բացատի մեջտեղում, հրաշքի նման

բարձրացած․

Ցցվել էր ժայռերից կերտած մի կարմիր, կոնաձև

բլուր։

Մենք նայում էինք բլուրին՝ աչքերս սարսափից

չռած․

210 Այնտեղից ռազմի մի շեփոր կանչում էր խրոխտ ու

առույգ.

Վառվում էր բլուր ի գլխին բարձրաբերձ բոցով մի

կրակ․

Թվում էր, թե վառել են այնտեղ մի հսկա տոնական

խարույկ։—

Ոլորուն մի ուղի էր տանում բացատով դեպ բլուրն

այդ թեք․

Քայլեցինք ուղիով այդ ոլոր,— և ահա, բլուրին

չհասած,

215 Հանդիպեց, կտրեց մեր ուղին մի ինչ—որ կերպարանք

անդեմ․

Մի, կարծես դժոխքից ելած, անսահման դժնի
արարած։