Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԶ


Սակայն ձեզանից հար անբաժան,
Հովանու ներքո ձեր սրբազան —
Ահա՛ հայրենի տերեր դաժան՝
Ավելի՛ զարհուր ու ժանտաժանտ...
285 Օ՜, դղյակներում նստած՝ գազան
Ազատանինե՛ր ժանտաբարո,
Իշխաններ՝ շվայտ ու անկարող,
Եվ մութ մելիքներ արնակարոտ․․․

Լէ


Անլուր գերության ճանապարհով
290 Անցած դպրություն գեղջկաբարբառ,
Որ հասած մինչև արևն այս վառ,
Այսօրվա մեր բորբ արևն անմար —
Հորդում ես ահա, որպես վարար
Գետ մաքրամաքուր ու կենարար,—
295 էս քե՛զ եմ երգում հանգով ճարտար
Ներբող նրբակերտ ու գովք արդար։

ԼԸ


Փա՜ռք մաքառումին քո անդադար,
Քո ռամիկ հանգին, որ դարեդար,
Ճորտության միջից հունով դժվար,
300 Կտրելով մթին մի ճանապարհ —
Հասել է ահա մինչև մեր վառ
Այս արեգակը ստեղծարար,
Որ վառվել է հար, վառվել է հար,
Բոլո՜ր ճորտերի փառքի համար։—