ՏԱՂԵՐ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ՏԱՂ ՍԻՐՈ ՁՈՆՎԱԾ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՐՄԱՆԻՆԵՐԻՆ
Ա
Յուրաքանչյուր անգամ, երբ գարունը բացվում է
Եվ նոր կյանք է մտնում նոր մի սերունդ —
Արեգակը թվում է ծնծղա և երկիրը բուրում է
Անկրկնելի բույրով բոլոր պարմանի սրտերում։—
5
Յուրաքանչյուր անգամ և ամենա՛յն ուրույնությամբ
Յուրաքանչյուր անգամ տարբեր ու առանձին,
Յուրաքանչյուր անգամ անհո՜ւն մի թարմությամբ,
Եվ յուրաքանչյուր անգամ — անծի՛ր․․․
Ո՜վ դու, որ առաջին անգամ իբրև քե՛զ ընծայած 10
Եվ միայն քե՛զ համար սահմանած մի բարիք —
Ընդունելու ես կույսի խոստումնալից հայացքը
Քո օրերի դժնյա ճանապարհին,—
Որ իբր տոթ ողկույզ՝ ճմլելու ես շրթերը
Եվ գգվանքները դեռ դաշն քո ընկերուհու — 15
Ահավասի՛կ երգում եմ ես մեղսական քո սերը,
Իբրև հավերժական խորհուրդ...