Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


XLVIII


Խոր ու խրթին խնդիրներ, որ երկնում էին հանճարները —
Պարզ ու հատու լուծվեցին — բիրտ ու անհաշտ

պայքարով։—



XLIX


Ա՛յն, որ մտքով ձգտեցիք դուք հասկանալ ու հայել,—
Մենք պայքարո՛վ լուծեցինք — և տիրացանք

աշխարհին։—



Լ


Դու կարո՞ղ էիր ըմբռնել, որ հարցը «էության և ձևի»—
Հարց է հողի ու հացի — և լուծվում է անհաշտ

պայքարով։—



LI


Դարը մեզ մուրհակ է տալիս,— բայց այդ փակ մուրհակի

հատուցումը

Սերունդնե՛րն են ճշտում ապագա — և շատե՜րն են

սնանկ հռչակվում։


1934․ IV 16—18