Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱԿՐՈՍՏԻՔՈՍ


Արեգա՛կ, օվկիան զորության,
Րոպե առ րոպե
Փայփայի՛ր, տո՛ւր զորություն
էակին այս, թո՛ղ բորբ տրոփե
5 Նրա սիրտը դեռ մաքուր ու թույլ.
Իմաստուն ու բարի՛ դու.—
Կյա՛նք, լո՛ւյս, աճում ու բարիք։—

Չհերկած դաշտերում աշխարհի,
Արեգա՛կ, դեռ ինչքա՜ն չարիք.
10 Րաբբի՛ դու, ուսուցիչ բարի.
էությամբ քո լցվի՛ր նրա մեջ.
Նվիրի՛ր քո կորովն անշեջ —
Ցոլքդ թող երբե՛ք չմարի։
1933. IV 18