Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱԼԱԽԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ

Անտառում ապրում էր փերին,
Գետում լողանում էր անվերջ․
Մի անգամ անզգույշ գտնըվեց —
Եվ ընկավ ձկնորսի թոռի մեջ։
Ձկնորսները խիստ վախեցան,
Բայց այդտե՛ղ էր պատանի Մարկո՛ն
Նա գրկեց փերուն համարձակ,
Սկսեց համբուրել կրքոտ։
Իսկ փերին, ճկուն ճյուղքի պե՛ս,
Թևերում նրա գալարվում էր,
Նայում էր Մարկոյին անվերջ
Եվ ինչ—որ բանի ծիծաղում էր․․․
Ամբողջ օրը գուրգուրեց Մարկոյի՛ն,
Բայց իջավ գիշերը հենց —
Չքացավ ծիծաղկուն փերին,
Մարկոյի հոգին տխրեց...
Զոր—գիշեր Դանուբի ափերին
Թափառում, կանչում է Մարկոն հե՛յ
Հառաչում է. «Ու՞ր է փերին».
Ալիքներն ասում են.— «Չգիտե՛նք»:
Բայց ճչաց նա նրանց. «Խաբու՛մ եք,
Ինքնե՛րդ եք նրա հետ պարում»...
Եվ նետեց իրեն հիմարը
Դանուբի՛ մեջ, որ գտնի փերուն: