Եվ դրոշները արնանման,
Որոնց կապված ես դու հավիտյան 55
Եվ որոնց ներքո պիտի մեռնես... . . . . . . . . . . . ․ ․ ․ . . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԻՑ
. . ․
60
Փողոցը եռ է ու շփոթ է.
Աղմուկ է. մեկն է մայիսի.
Աշխույժ՝ զնգում է առավոտը —
Եվ մեր երթի հետ միասին
Հոսում է հույսը, խնդությունը, 65
Թնդում է երգը բարձրաշառաչ,
Ու, սարսափած, Դաշնակցությունը
Նահանջում է մեր երթի առաջ... ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
70
Խռիվ՝ լցրել են փողոցները
Գաղթականները, վանեցիք,
Եվ աղմկում են վարը, վերը
Խմբապետները տեղացի։—
Դաշնակ տղերքը, հին ջոջերը, 75
Մինիստրները ու պոչերը
Մինիստրների — զանազան
Մաուզերիստներ, օֆիցերներ,
Որոնք պատրաստ են «պատվով մեռնել»,
Միայն թե... ֆրոնտը չտեսած։ 80
Նրանք կանգնած են խառը, խուռը,