Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարողանա այդ վերքին դեպքերը, պատկերել այնպես, որ բիզ-բիզ կանգնեն ընթերցողի մազերր, կսկծից ցավից խորովվի ընթերցողի սիրտը, և այրող, այրող, այրող արցունքներ թափվեն ընթերցողի աչքերից։ Մենք չենք հավատում, որ դա կհաջողվի մեզ, ընթերցո՛ղ, և բարկությունից ու ցավից ուզում ենք դեն նետել մեր գրիչը,չգրել, շվերջացնել պոեմանման այս վեպը, որ առանց այդ էլ բավականին երկարեց,— բայց ահա իմ, հեղինակիս, ուղեղի խորհրդավոր գաղտնարանից ելնելով՝ խուժում են հոգևոր հայացքիս առջև սև, մրուրե, արյունալի դեպքեր ու դեմքեր, — և ես կրկին վերցնում եմ գրիչս՝ ընդհատված պատմությունս շարունակելու։

Այս անգամ ևս պատմությունն սկսվեց նրանից — այսինքն էլի իրանից՝ Համո Համբարձումովիչից — Մազութի Համոյից... Եվ ինչպե՞ս կարող էր իրանից, այսինքն՝ Համո Համբարձումովիչից — Մազութի Համոյից չսկսվել, երբ, ինչպես հայտնի է արդեն, ոչ միայն նայիրյան այդ քաղաքը, այլև ամբողջ Նայիրին նրա շուրջն էր դառնում, և ոչ միայն շուրջը դառնում, այլև, ինչպես գիտենք, հառել էր նրա ուղեղից՝ նրա, Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ ուղեղայինը դարձել էր, կամ համարյա թե դարձել էր երկրային. դարձել էր—համարյա փաստ... Այո՛, այս անգամ ևս

սկսվեց նրանից, որ քաղաքում հանկարծ լուրեր տարածվեցին, թե Համո Համբարձումովիչ Ասատուրովը—Մազութի Համոն գրավված վայրերն է մեկնում, իբր արտակարգ լիազոր՝ տեղում դիմադրություն կազմակերպելու համար. Դոա հետ