Կալանավորը չի պատասխանում։ կիսագյուղացի է, ինչպես երևում է՝ ծայրամասի բնակիչ։ Անհամարձակ մարդ է երևում:
Որտե՞ղ ես աշխատում,— շարունակում է պետը։
— Սելերու վրեն, արհեստանոցներու համար քար եմ կրըմ։
— Ստանալիք ունե՞ս։
— Մե քանի մանեթ պտի էղնի... Խնդրում եմ դուրս գրես՝ տանեմ էրեխերիս...
— Դե էդպե՛ս ասա, տնա՛շենի հարիֆ,— բարկանում է պետը և զանգահարում։ Մտնում է քարտուղարը։
— Ընկերոջը դուրս գրեք բան—սեղանից ստանալիքը և 2 ժամով քաղաք։— Ինչքա՞ն ես վճռված,— դառնում է կալանավորին։
— Տարի կես։
— Ինչքա՞ն ես նստել։
— Վեց ամիս։
— Խիստ մեկուսացում ունե՞ս։
— Չէ։
— Առանց հսկիչի,— կարգադրում է պետը քարտուղարին և անցնում հաջորդին։
Եվ այսպես՝ մեկը մյուսի ետևից մաղվում են կալանավորները, և պետն անցնում է Ուղղիչ Տան վարչական, տնտեսական և այլ ընթացիկ գործերին։
Իսկ կուլտ-բաժնում այդ ժամանակ եռում է աշխատանքն արտադրական արհեստանոցում և իրավաբանական բյուրոյում։ Դահլիճում փորձում է իր հաջորդ ներկայացումը հայկական,