Այս էջը սրբագրված է
— Տուրմե՛ն է․․․
Այդ օրը նրանց նոր շորեր հագցրին և տեղափոխեցին Ուղղիչ Տան խոզաբուծարանը, որ գտնվում էր մեր շենքի դիմացը։ Հին կալանավորական շորերից մի գիշերվա ընթացքում փոքրացրին ու ծիծաղելի — խոնթոշ զգեստներ կտրեցին նրանց համար Անուշն ու Մարգարիտը։ նրանք ապրում էին ծառայողների սենյակի մի անկյունում և գոհ էին իրենց վիճակից։ Պետը հարց էր հարուցել, որպեսզի նրանց մանկատուն ընդունեն, բայց գործը ձգձգվում էր։ Ես նրանց այդտեղ էլ թողի, այդ երեք փոքրիկ «խուժաններին» — Ուղղիչ Տան վերջին օրերիս երեք այդ իմ փոքրիկ ընկերներին — իմ երեք եղբայրներին․․․