Այս էջը սրբագրված է
ԵՐԿԻՐ ՆԱՅԻՐԻ
(էջ 5)
Վեպի աոաջին մասը՝ «Քաղաքը և բնակիչները», Չ-ը գրել է 1921 թ. աշնանը Մոսկվայում։ Աոաջին անգամ տպագրվել է 1922 թ.է Նք գիրք I: ԳԱԹ ՉՖ պահպանվում է աոաջին մասի մեքենագրված բնագիրը՝ ուղղումներով. «Հառաջաբանից» հետո՝ «Մոսկվա, 1921, հոկտեմբեր») թվագրությամբ (կարելի է ենթադրել, որ «Առաջաբանը» գրել է առաջին մասն ավարտելուց հետո)։ Մեքենագրված բնագրի վերջում Չ-ը ինքնագրով ավելացրել է՝ II մասը՝ «Պատերազմը», III և վերջին մասը «Հեղափոխությունը Նայիրի երկրում», «էպիլոգ»։
Երկրորդ մասը՝ «Դեպի Նայիրի», Չ֊ր գրել է 1922 թ. աշնանը Մոսկվայում (ավարտել է հոկտեմբերի 11-ին)։ Աոաջին անգամ տպագրվել է 1923 թ., ՆՔ գիրք II:
ԳԱԹ ՉՖ պահպանվում է երկրորդ մասի ինքնագիրը՝ հետևյալ ծանոթությամբ, որ հետո Չ-ը ջնջել է. «Վեպի սույն մասի ձեոագիրը պարունակում է 86 երես՝ սույն թերթի [չափով] մեծությամբ՝ թերթերի մի երեսին գրված։
922, 15/x Մոսկվա»։ Ինքնագրի վերջին էջի վրա Չ-ի երկտողն է.
«Նորքի» խմբագրության ուշադրության.
Խնդրում եմ՝ հատուկ անունների և գավառարանությունների տրանսկրիպցիան թողնել անփոփոխ: Ընդգծված բառերը, կամ նախադասությունները շարել նույն շրիֆտով, բայց ցրիվ: