միջնորդում է Լուսժողկոմատի առջև բավարարել ընկ. Շահնազարյանին անհատական կենսաթոշակով և արդպիսով հնարավորություն տալ նրան հետագայում զբաղվելու բացառապես գրական աշխատանքով։
<1931, նոյեմբեր>
51. <ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ>
1. Դիսկուսիա «Գեղարվեստական արժեքավորման խնդրի մասին».
2. Ակսել Բակունցի վերջին պատմվածքները.
3. Դ. Դեմիրճյանի վերջին վիպական գրվածքները.
4. Բանվոր հարվածայինների գրականությունը մեզանում.
5. Հեգելի ծննդյան 100-ամյակի առթիվ— Գ. Ք.1
6. Ղ. Աղայանի մահվան 20-ամյակը.
7. Պատվո երեկո նվիրված Նար-Դոսին.
8. Նկարչական վերջին ցուցահանդեսը.
9. Աբովյանի մասին.
<1931, նոյեմբեր>
52. ԸՆԿ. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Ձեր 28/XII—31 թ. նամակի
Ձեղ բաց կթողնվի ևս 400 ռ., պայմանով, որ թարգմանությունը ներկայացնեք ժամանակին։
«Լիլիպուտիա»-ն պետք է անպայման թողնել «Լիլիպուտիա»1։