Այս էջը սրբագրված է
Խնդրում ենք անմիջապես պատասխանել, թե ե՞րբ եք ուղարկում վերոհիշյալ նյութերը, որպեսզի մենք կարողանանք «Գուլիվերի» հրատարակությունը մտցնել մեր հրատարակչական արտադրական պլանի մեջ:
Գեղբաժվարիչ` Ե. Չարենց
Քարտուղար` Շահրիկյան
21 IX, 1932 թ.
57. ՏԵՂԵԿԱՆՔ
Ընկ. Դեմիրճյանին
Համաձայն Պետհրատի վարչության հաստատած Գեղ. բաժնի 1932 թ. թեմատիկ պլանի` Ձեր երկերի ժողովածուի 2-րդ հատորին հատկացված է 12 տպա գրական մամուլ։
Գեղ. գրակ, բաժվար` Ե. Չարենց
Քարտուղար` Մ. Հայրապետյան
23 դեկտեմբերի, 1932 թ.
58. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՄՈՍԿՎԱ
Հեռագիր
Զեր ժողովածուն1 ստացված է, պակսում է «Կարմիր մեխակները», ուղարկեցեք։
Չարենց
<24 VI, 1933, Երնան>