լինի, ուր մարդիկ հանդիսավոր կերպով տոն են կատարում։ Նավի շարժումն այդ մոմենտին գուցե ավելի մեծ տպավորություն թողներ։ Կարմիր դրոշակի բարձրացման տեսարանը, որ ամենացնցող տեսարաններից մեկը պիտի լիներ, անցնում է անտարբեր, հանդիսատեսն ամեն րոպե կարծում է, թե ահա դրոշակը կընկնի, այնքան տեխնիկապես վատ է կազմակերպված այս մասը։
Արտաքին ձևավորում.— Արուտչյանը կարողացել է 1-ին և 3-րդ տեսարանների ձևավորումը տալ փոքր միջոցներով մեծ արդյունքի հասնելով, սակայն նավի տեսարաններում անտարբեր վերաբերմունք է ցույց տվել դեպի գեղարվեստական ձևավորումը։
Դերակատարները. — Ջանիբեկյանը (Ուսպենսկի) նույնպես հաջողված ու ամբողջական տիպերից է։
Խաչանյանը (Մետրիչ) շատ հաջող տալիս է հին պատյոմկինեցի տիպը։
Եզրակացություն.— «Բեկումն» իբր պիես իդեոլոգիապես և գեղարվեստորեն ունի խոշոր թերություններ, սխեմատիկ է, չունի խոշոր գեղարվեստական արժեք։
Նրա հաջողությունը բացատրվում է հետևյալով։
1. Նյութն ինքնին հետաքրքիր է, ներկայացնելով պրոլետարիատի պայքարի ամենահերոսական էջերից մեկը։ Չնայած թերություններին, բեմադրությունը բավարար է։
2. Մենք ապրում ենք կուլտուրական հեղափոխության արշալույսը. այդ հեղափոխությունը կատարվում է մեր կյանքի բոլոր ասպարեզներում: Պրոլետարիատը պահանջում է հեղափոխական ռեպերտուար, ռեալիստական արվեստ։ «Բեկում»-ը, չնայած իր խոշոր թերություններին, որոշ չափով գոհացնում է այդ պահանջը