Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մանկական գրականության խնդիրների մասին բանաձև մշակելու համար ընտրվեց հանձնաժողով հետևյալ կազմով.— Ե. Չարենց (նախագահ), Սիմակ, Վ. Նորենց, Աթ. Խնկոյան, Գ. Մահարի, Տ. Խաչվանքյան, Վ. Գայֆեջյան և Գ. Բես:

<ԵԼՈԻՅԹ ՀԱՄԿ(բ)Կ ԿԵՆՏԿՈՄԻ 1932 Թ. ԱՊՐԻԼԻ 23-Ի ՈՐՈՇՄԱՆ ԱՌԹԻՎ>

Չարենցն արտահայտվեց ընդդեմ լիկվիդատորական տրամադրությունների, որ նկատելի է թե՛ ուղեկիցներից և թե՛ մինչև անգամ պրոլետգրողներից ոմանց մեջ: Մենք պետք է սկսենք պրոլետասոցիացիաների1 անցյալի բարձր գնահատականից. սխալներ եղել են, բայց աշխատանքը հիմնականում եղել է դրական: Նվագումները մեծ են և անժխտելի։ Նոր կազմակերպությունը պիտի շարունակի ասոցիացիաների լավագույն տրադիցիաները, խարազանելով սխալները։ Սակայն այս ամենից հետո, արծարծելով «ամենակարող բլեթ»-ի տեսությունը, Չարենցը կանգնեց թեք մակարդակի վրա:

<ԵԼՈՒՅԹ ԱԼԱԶԱՆԻ «ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆՈՒՄ» ՎԵՊԻ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԻՍՊՈԻՏՈԻՄ>

...Մի քանի ընկերներ օգտվելով քննության ենթակա նյութից` ծանրացան մեր գրական լեզվի զարգացման մի քանի հիմնական հարցերի վրա, որպիսիք են գավառաբարբառներից, գրաբարից, մեր հին գրականությունից օգտվելու հարցերը։ Ընկ. Չանենցն իր ընդարձակ ելույթում հակաճառեց զեկուցողիդ մի քանի սկզբունքներին: