Այս էջը սրբագրված է
ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ԵՐԵՔԻ
Ներկա հայ բանաստեղծությունը մի թոքախտավոր է, որ անխուսափելիորեն դատապարտված է մահվան:
Նրա գոյության միակ արդարացումը—մահամերձ լինելն է։
նրա տրադիցիաները նման են թոքախտավոր երեխաների, որոնք, բացի վարակումից, ոչինչ չեն առաջացնելու։
«Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն», «Մթնշաղներ նրբակերտ», «Մոռացում ու երազներ»1, — ահա մեր գրական թոքախտի մանրեները, որոնց առաջացրած պտուղներն են` նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ:
Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ:
Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե աոողջություն։
Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։
«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը։
Մեղ համար «Անապատները» դարձել են բազմաժխոր քաղաքներ։