վեպի առաջին խոսքերը, ուր նա ասում է.— «Վերցնում եմ կյանքից բիրտ ու խղճուկ մի կտոր և հյուսում եմ նրանից անուշ մի լեգենդ, որովհետև ես պոետ եմ»։ Եվ ճիշտ որ՝ սիմվոլիստները վերցնում էին կյանքից բավականին բիրտ կտորներ և հյուսում էին նրանցից անուշ լեգենդներ… ինչպիսիք են, օրինակ, Բրյուսովի բանաստեղծությունները, որոնցում քնարերգված են ամեն տեսակի բնական ու անբնական սեռային հաճույքներ, նույնը և Իվանովի, Կուզմինի, Բայլմոնտի և մյուսների հատորներում։ Եվ այս բոլորը՝ հանուն «անհատի» և նրա «ազատագրման»։ Բայց արեք տեսեք, որ անգամ նման «անուշ» լեգենդները անկարող էին ազատագրել նրանց իրենց գլխին կախված դառն իրականությունից, որովհետև մահամերձ էր և ազատագրման կարոտ ոչ թե անհատը, այլ նրան սնող դասակարգը, որն արդեն իսկ կորցրել էր ազատագրվելու ամեն մի հույս:
Նրան, այդ դասակարգին ազատագրել պիտի կարողանար մահը միայն—և այդ շատ լավ էին զգում այդ մեռնող դասակարգին կառչած ինտելիգենտները: Տեսնելով, որ կյանքը բնավ չի փոխվում իրենց ստեղծած «անուշ լեգենդներ»-ից—նրանք նետվում են ծայրահեղ հուսահատության գիրկը։—և ահա ծայր է առնում մահվան քնարերգությունը։ Այս հարցում ևս առաջնության դափնին նույն Սոլոգուբին է պատկանում:
|
քնարերգում է նա։ Մահը բոլորին էլ սկսում է թվալ փրկաբեր մի հրաշք, քաղցր անէացում։ նա երբեմն պատկերանում է նրանց, որպես գունատ մի կին, որպես սպիտակ