Մի օր կային… գարուն կյանքիս Որպես նախշուն ծաղիկներ՝ Նրանց սիրող կրծքին հոգիս Մոռացվում էր անտարբեր։ Այսօր չկա՜ն… կյանքի բքով Թափթփվում են երազներ՝ Հիշատակաց հովի սույլով Սիրտս մաշում հին հուշեր։